տուն Լուրեր Հովիկ Աբրահամյանը ինձ համար որպես մարդ ընդունելի է. Ալիկ Արզումանյան

Հովիկ Աբրահամյանը ինձ համար որպես մարդ ընդունելի է. Ալիկ Արզումանյան

187
0

231896981397465128

«Ես մի քիչ կաշկանդված եմ, որովհետև ֆորմալ առումով «Ժառանգություն» խմբակցության անդամ եմ, ես ցանկացած միասնական դիրքորոշում ողջունում եմ: Փաստը լավ է, որ չորս քաղաքական ուժեր կարողանում են նստել սեղանի շուրջ: Ինչ կլինի: Մենք մտնում ենք մանևրելու մի շրջան»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքումա սաց ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:
Պատգամավորի համար Հովիկ Աբրահամյանը որպես մարդ ընդունելի կերպար է, սակայն դա չի նշանակում, որ նա չի քննադատելու այն ծրագրերը, որոնք դեմ են լինելու իր սկզբունքներին և երկրի շահերին. «Որպես մարդ, ես Հովիկ Աբրահամյանին վաղուց եմ ճանաչում և վատ չեմ վերաբերվում: Նա նաև բավական լավ կարողանում է կազմակերպչական աշխատանքներ իրականացնել: Միայն Ազգային Ժողովում նրա գործունեությունը ցույց է տալիս, որ նա կարողանում է աշխատել տարբեր ուժերի հետ, սակայն ինչ ծրագրով է ղեկավարելու կառավարությունը՝ ես չեմ կարող ասել: Ինձ համար կարևոր է բովանադակությունը, որը կունենա կառավարության ծրագիրը»,-եզրափակեց իր խոսքը Ալեքսանդր Արզումանյանը: