ՌԴ ժողովրդական արտիստ Վալենտին Գաֆտը ծանր վիճակով հասցվել է Բոտկինսկու հիվանդանոց, գրում է ԻՆՏԵՖԱՔՍ-ը, հղում կատարելով «Սովրեմեննիկ» թատրոնի տարածած հաղորդագրությանը։
«Վալենտին Գաֆտին տարան Բոտկինսկու հիվանդանոց շտապ օգնության մեքենայով։ Ախտորոշումը դեռեւս հայտնի չէ»,- ասել են թատրոնում։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ դերասանին ենթարկել են էնդոսկոպիկ վիրահատության։ Ամեն ինչ անցել է բարեհաջող։ Սակայն նրա վիճակը շարունակում է մնալ ծանր եւ դերասանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Հաղորդում է Ria Novosti գործակալությունը։