տուն Հասարակություն Առողջապահություն Հոսպիտալացված կասկածելի պացիենտներից իրականացվել են նմուշառումներ. ԱՆ

Հոսպիտալացված կասկածելի պացիենտներից իրականացվել են նմուշառումներ. ԱՆ

243
0

Ինչպես ավելի վաղ հայտարարել էինք, նոր՝ կորոնավիրուսի թեստերն արդեն Հայաստանում են:

Այս պահին հոսպիտալացված կասկածելի 6 պացիենտներից իրականացվել են նմուշառումներ՝ լաբորատոր հետազոտությունների նպատակով. տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից:

Արդյունքում թե՛ գրիպի և թե՛ կորոնավիրուսի նկատմամբ հետազոտությունները եղել են բացասական:

Ելնելով նշվածից՝ առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է խուճապի չմատնվել և հետևել բժիշկների խորհուրդներին՝ զերծ մնալով ոչ մասնագիտական ուղղորդումներից և մեկնաբանություններից: