Հոնկոնգում լայնամասշտաբ գործադուլ է սկսվել, որին մասնակցում են ավելի քան 2,4 հազար բուժաշխատողներ: Այս մասին հաղորդում է South China Morning Post-ը:
Բուժքույրերը, սանիտարները և որոշ բժիշկներ պահանջում են փակել Չինաստանի հետ ցամաքային սահմանները՝ կորոնավիրուսի բռնկման պատճառով: Ակտիվիստներն արդեն ասել են, որ եթե իրենց պահանջները չբավարարվեն, գործադուլին կմիանա վեց հազար մարդ, որոնք ամենակարևոր բուժաշխատողների կատեգորիայից են:
Հիշեցնենք, որ Հոնկոնգում գրանցվել է կորոնավիրուսի 15 դեպք: Չինաստանի տարածքում դրա հետևանքով ավելի քան 360 մարդ մահացել է, մոտ 17 հազար մարդ հիվանդացել է: