Հոնգ Կոնգում Christie’s աճուրդների տանը վաճառվել է Romanee-Conti բուրգունդիական գինու մեկ արկղ (12 շիշ), որի ընդհանուր գինը կազմել է 474 հազար դոլար: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը:
Չինաստանի քաղաքացին գնել է 1978 թվականի արտադրության գինու արկղը` գերազանցելով 2006 թվականի սահմանված ռեկորդը, երբ մեկ արկղի համար վճարվել էր 345 հազար դոլար: Չինացին վճարել է նախնական գնից 3 անգամ ավելի: