Հոմոֆոբների մոտ ավելի մեծ է սիրտանոթային հիվանդություններից մահանալու հավանականությունը։ Նրանք 2.5 տարով ավելի քիչ են ապրում, քան առանց որևէ նախապաշարմունքների հետերոսեքսուալները։ Այս մասին ասվում է Կոլումբիայի և Նեբրասկայի համալսարանների գիտնականների ուսումնասիրության մեջ։
Համաձայն այդ հետազոտության՝ այս ցուցանիշն ամենևին էլ կապված չէ հոմոֆոբների սոցիալական վիճակի հետ։ Այս հետազոտության արդյունքները հրապարակված են Հասարակական առողջապահության ամերիկյան ամսագրում։ «Նախապաշարմունքներ ունեցող հետերոսեքսուալները, ովքեր ատելությամբ են լցված նույնասեռականների նկատմամբ, ավելի շուտ են մահանում, քան նրանք, ովքեր չունեն նման դրսևորումներ», — ասվում է հոդվածում։
«Ավելի շատ հետազոտություններ վկայում են, որ ատելության աստիճանի նվաճումը դրական ազդեցություն է ունենում ինչպես հոմոֆոբ մեծամասնության, այնպես էլ նույնասեռական փոքրամասնության առողջության վրա», — նշում են գիտնականները։