Գազայի հատվածում սկսվել է ակցիա, որի ժամանակ մարդիկ իրենց գլխին ոչ թե սառույցով ջուր են լցնում, այլ քար և ավազ։ Սրանով նրանք իրենց աջակցությունն են հայտնում ավերված Գազայի հատվածին, ինչպես նաև ծաղրում են սառցե ջրով ակցիան։ Այս մասին հաղորդում է The Independent-ը։
Առաջինն այս ակցիան իրականացրել է երգիծաբան Մուհամադ Դարվազան, շարունակել է լրագրող Այման Ալ-Ալուլը, ով այդ տեսանյութը հրապարակել է Youtube-ում։