տուն Լուրեր Հոկտեմբերի 27-ի գործով դատապարտյալը սրտի հետազոտության է ենթարկվել

Հոկտեմբերի 27-ի գործով դատապարտյալը սրտի հետազոտության է ենթարկվել

253
0

tyurmy-dok

 

Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդուարդ Գրիգորյանը «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում սրտի հետազոտություն է անցել:  Այս տեղեկությունը Araratnews.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը: Նա նշել է, որ Էդուարդ Գրիգորյանը հետազոտվել է հոկտեմբերի 22-ին, սակայն դեռ հետազոտության պատասխանները չեն ստացել, որ բուժման հետագա ընթացքը որոշեն: Նա նաեւ ավելացրել է, որ այս պահին դատապարտյալի առողջական վիճակը նորմալ է, գտնվում է իր խցում բժիշկների վերահսկողության տակ:

 

Էմմա Պալյան

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here