տուն Տնտեսական Հոկտեմբերի գնաճը՝ 7.1%

Հոկտեմբերի գնաճը՝ 7.1%

208
0

Անցած ամիս՝ հոկտեմբերին, նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ սպառողական ապրանքների գները Հայաստանում աճել են 7.1%-ով: Սա երևում է Ազգային վիճակագրական ծառայության հրապարակումից: Ամենաշատը աճել են ծառայությունների գները՝ 10.3%: Ծխախոտի, ոգելից խմիչքների գներն աճել են 6.8%-ով, պարենային ապրանքներին՝ 6.3%-ով:

Նշենք, որ Կենտրոնական բանկը տասներկուամսյա գնաճը (դեկտեմբերը դեկտեմբերի նկատմամբ) թիրախավորել է 4 + -1,5%-ի սահմաններում: Այսինքն՝ այս պահի դրությամբ գնաճը գերազանցում է թիրախային միջակայքի վերին սահմանը:

Բացի տասներկուամսյա գնաճից, կա նաև միջին գնաճը, որն հաշվարկվում է տարվա առաջին ամսից մինչև ինչ-որ այլ ամիս ընկած ժամանակահատվածի համար (օրինակ՝ հունվար-օգոստոսը նախորդ հունվար-օգոստոսի համեմատ): Այս տարվա հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա հունվար-հոկտեմբերի համեմատ գնաճը եղել է 5.7%:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here