Չեխիայում շարունակվում է Հոկեյի աշխարհի երիտասարդական առաջնությունը։ Հայտնի են եզրափակչի մասնակիցները։ Կիսաեզրափակիչ երկրորդ խաղում Կանադայի Մ-20 հավաքականը 5-0 հաշվով առավելության հասավ Ֆինլանդիայի հասակակիցների նկատմամբ և դուրս եկավ եզրափակիչ։
Կանադացիների մրցակիցը Ռուսաստանն է։ Վերջիններս կիսաեզրափակչում հաղթել էին Շվեդիային։
Երրորդ տեղի համար պայքարում միմյանց դեմ մրցելու են Շվեդիայի և Ֆինլանդիայի Մ-20 հավաքականները։
Աղբյուրը՝ armsport.am