տուն Լուրեր Հոլոքոստի մասին պատմող Հիչքոքի փաստագրական ֆիլմը կցուցադրվի հաջորդ տարի

Հոլոքոստի մասին պատմող Հիչքոքի փաստագրական ֆիլմը կցուցադրվի հաջորդ տարի

158
0

1338692

2015  թվականին Բրիտանիայում կցուցադրվի Հոլոքոստի մասին պատմող փաստագրական ֆիլմ, որի ստեղծմանը մասնակցել է աշխարհահռչակ ռեժիսոր Ալֆրեդ Հիչքոքը: Այս մասին հայտնում է The Independent-ը՝ հղում անելով Կայսերական զինվորական թանգարանի տեղեկությանը, որտեղ էլ պահվում էր ֆիլմի տեսաերիզը:

Հիչքոքը ֆիլմի վրա աշխատել էր 1945-ին իր ընկեր Սինդի Բեռնստայնի հետ: Ֆիլմում օգտագործվել են բրիտանական և սովետական զինվորականների կողմից կատարված տեսագրություններ, որոնք պատմում են նացիստների մասին:

Ֆիլմը բաղկացած է վեց մասին և հայտնաբերվել է 1980-ականներին ամերիկյան գիտնականի կողմից, որն էլ ֆիլմն անվանել է Memory of the Camps՝ «Հիշատակ ճամբարների մասին»: Սակայն 2015-ին ցուցադրվելիք ֆիլմը այլ անվանում կտունենա, որը դեռ չի հրապարակվում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here