տուն Հասարակություն Հոլիվուդում կկայանա Շառլ Ազնավուրի կյանքի մասին պատմող մյուզիքլի պրեմիերան

Հոլիվուդում կկայանա Շառլ Ազնավուրի կյանքի մասին պատմող մյուզիքլի պրեմիերան

217
0

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի կյանքի մասին պատմող մյուզիքլի պրեմիերան կկայանա հոկտեմբերի 12-ին հոլիվուդյան The Hotel Café կենդանի երաժշտության տաղավարում:

Ինչպես ներկայացնում է Rusarminfo-ն, մյուզիքլի հեղինակն է Թալին Բաբայանը: Մյուզիքլի սյուժեի հիմքում ընկած են վստահելի աղբյուրներ, այդ թվում՝ Ազնավուրի երկու չհրատարակված ինքնակենսագրական գրքերը:

Երաժշտական ստեղծագործությունը, որի տևողությունն 90 րոպե է, ներկայացնում է շանսոնյեի կյանքի կարևորագույն փուլերը, խնդիրներն անձնական և ստեղծագործական կյանքում, որոնց Ազնավուրը բախվել է, նախքան համաշխարհային ճանաչում ձեռք բերելը:


ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here