Հոլիվուդյան հայտնի դերասան Փոլ Ուոքերի հուղարկավորությունը փակ կլինի։ Այս մասին հաղորդում է TMZ-ը, որի տվյալներով՝ հրաժեշտի արարողությանը թույլ կտան մասնակցել միայն հարազատներին, ինչպես նաև «Ֆորսաժ» ֆիլմի անձնակազմին, որի վեց սերիաներում Ուոքերը կատարել է գլխավոր դերը։ Հարազատներն այս քայլով ցանկանում են զերծ պահել դերասանի դստերը՝ Մեդոուին լրագրողների ավելորդ ուշադրությունից։
Հիշեցնենք, որ Ուոքերը մահացել է ավտովթարի ժամանակ։ Ընկերոջ վարած մեքենան բարձր արագությամբ բախվել է պատնեշին և այրվել։