Ավելի վաղ կորոնավիրուսային հիվանդությամբ հոսպիտալացվել էր դերասանուհու սկեսրայրը՝ Բոլիվուդի ամենաճանաչված դերասաններից մեկը։
Կորոնավիրուս է ախտորոշվել հոլիվուդյան հայտնի դերասանուհի Այշվարիա Ռայի, նրա ամուսնու՝ հնդիկ դերասան, ռեժիսոր Աբհիշեկ Բաչչանի և նրանց 8-ամյա դստեր՝ Արադհյայի մոտ։ Լուրը Twitter-ի իր էջում հայտնել է դերասանուհու ամուսինը։
«Այշվարիայի և Արադհյայի մոտ ևս կորոնավիրուսի թեստավորումը դրական արդյուն է տվել։ Նրանք կարանտինը կանցկանցնեն տանը։ Մեր ընտանիքի մյուս անդամների, նրանց թվում մորս թեստավորման պատասխանը բացասական է եղել։ Շնորհակալ ենք բոլորիդ բարեմաղթանքների և աղոթքների համար»,- գրել է նա։
Ինչ վերաբերում է Այշվարիա Ռային, նա համարվում է աշխարհի ամենագեղեցիկ կանանցի մեկը։ 1994 թվականին հաղթել է «Միս Աշխարհ» գեղեցկության մրցույթում։ Նա նաև հայտնի դերասանուհի է Հոլիվուդում և Բոլիվուդում. նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում։