Երկրպագուները միշտ ուրախությամբ ու հետաքրքրությամբ են հետևում աստղերի սիրային պատմություններին: Այս մասին հաղորդում է IF-ը:
Կյանքում շատ են խնդիրները՝ կապված տղամարդ-կին հարաբերությունների հետ, որոնց կարգավորման համար հաճախ օրինակ են ծառայում մեր կուռքերի ընտանեկան հարաբերությունները:
Թվում է, թե հայտնի աստղերն ամեն օր միանում են ու բաժանվում՝ փոխելով իրենց կանանց ու ամուսիններին: Սակայն կա մն զույգ, որն իր օրինակով ցույց է տալիս, թե ինչպես կարելի միասին ապրել՝ տոնելով ոչ միայն ոսկե, այլև ադամանդե հարսանիքը:
Այդ զույգը միասին է արդեն 65 տարի… Խոսքը Քըրք Դուգլասի և Էն Բայդենսի մասին է: 100 և 102 տարեկան ամուսինները մինչև հիմա միասին երջանիկ են, և սա թվացյալ չէ. նրանք չեն խաղում: Սա նրանց առաջին ամուսնությունը չէ, բայց կարևորը մշտականն է:
Միայն նման զույգերի շնորհիվ է, որ դեռևս հավատում են իրական սիրուն: Իհարկե, նրանք էլ են ունենում խնդիրներ ու կոնֆլիկտներ, բայց կարողանում են լուծել դրանք: Ամենայն հավանականությամբ, սա իմաստության հետևանք է, որը տալիս է կյանքի փորձը:
Իրական զգացմունքը սահմաններ չի ճանաչում: Սա նշանակում է, որ նրանք միասին են և տխրության, և ուրախության պահերին, միասին մահանալու ցանկություն ունեն:
Բնականաբար, նրանք ունեն իրենց միության պահպանման գաղտնիքները, որոնք, ավաղ, մենք երբեք չենք իմանա: