Նիդերլանդների մարմնավաճառները դիմել են դատարան՝ պահանջելով պաշտպանել կենսաթոշակային իրենց իրավունքը։ Նրանք խնդրում են իրենց կենսաթոշակները հավասարեցնել ֆուտբոլիստների կենսաթոշակներին՝ մոտավորապես 5 հազար եվրո։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Փաստաբանները նշում են, որ, ֆուտբոլիստների նման, մարմնավաճառները նույնպես ծանր ֆիզիկական աշխատանք են կատարում ծաղկուն տարիներին, իսկ նրանց աշխատանքային գործունեությունը երկար չի տևում։
Տեղեկացնենք, որ մարմնավաճառությունը Նիդերլանդներում օրինականացված է։ Մարմնավաճառները հարկեր են վճարում և կենսաթոշակի իրավունք ունեն։