Շվեյցարական «Berner Zeitung» թերթը հունվարի 7-ի համարում ծավալուն հոդվածով անդրադարձել է Հայաստանին։ «Հայաստանը քաղում է հեղափոխության պտուղները» վերտառությամբ հոդվածում թերթն անդրադարձել է երկրում տեղի ունեցած հեղափոխությանը և դրա արդյունքներին՝ գնահատելով դրանք դրական։
Տեղեկատվության ստուգման կենտրոնը կապ է հաստատել թերթի խմբագրության հետ, որտեղից հայտնել են, որ հրապարակումը կոմերցիոն բնույթ չի կրում և որևէ պատվիրատու չունի.
«Հայտնում ենք, որ հոդվածը չի կրում որևէ կոմերցիոն բնույթ և գրվել է առանց որևէ պատվերի», — պատասխանել են թերթի խմբագրությունից՝ հաղորդում է Արմենպերս լրատվական գործակալությունը
ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ կառավարությունը «Berner Zeitung» թերթին որևէ հոդվածի պատվեր չի կատարել, իսկ պետական բյուջեից վերոնշյալ հրապարակման համար որևէ գումար չի հատկացվել։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել էր Շվեյցարական «Berner Zeitung» թերթը հունվարի 7-ի համարում հրատարակված Հայաստանի վեաբերյալ ծավալուն հոդվածին, ինչին անմիջապես հաջորդեցին համացանցում տարաբնույթ և հերքողական քննարկումները։