Հայտնի է, որ վաղը՝ դեկտեմբերի 30-ին, կավարտվի Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի պաշտոնավարումը: Այնուհետ, դեկտեմբերի 1-ից կսկսի գործել նոր հանձնաժողովը՝ Ուրսուլա Ֆոն դեր Լեյենի գլխավորությամբ։
Յունկերի պաշտոնավարության հնգամյա շրջափուլի կարևոր իրադարձությունների մասին տեսանյութ է տարածել Եվրոպական հանձնաժողովը:
«Մինչև կյանքիս վերջ հպարտ կլինեմ Եվրոպային ծառայելու համար։ Շնորհակալություն».-հուզված արտաբերել է եվրոպացի պաշտոնյան։ Յունկերը խոստովանել է նաև, որ Եվրոպան եղել և մնում է իր կյանքի սերը, և որ այն լավագույն վայրն է աշխարհում ապրելու համար։
«Հոգ տարե՛ք Եվրոպայի մասին»,- հուզմունքից դողացող ձայնով եզրափակել է իր ելույթը Յունկերը։