ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանն այսօր ասուլիսում արտակարգ դրությունից հետո կայուն պահակակետերը, որտեղ հնարավոր վարակակիր հայրենակիցներն էին, 10-ով ավելացան: «Իրականացնում ենք ինքնամեկուսացման քաղաքացիների ստուգումը: Հեռախոսով կապվում ենք քաղաքացիների հետ, նրանց կապն ենք ապահովում առողջապահության նախարարության հետ»,- մանրամասնեց ոստիկանության ներկայացուցիչը:
Հայկ Մհրյանի խոսքով՝ ինքնամեկուսացման ռեժիմը խախտողներ են եղել, ինչի մասին իմացել են առողջապահության նախարարությունից:
1351 իրազեկում է ուղարկվել հոգեհանգստի սրահներին, քանի որ ոստիկանությունը հսկել է նաև հուղարկավորությունն իրականացնող սուբյեկտները: «Սկսել ենք 12 ժամ առաջ տեղեկություն հավաքել նրանց մասին, որ 20 հոգուց ոչ ավելի պահանջը պահեն»,- ասաց պարոն Մհրյանը: