18-ամյա հնդկուհի Մանգլի Մունդան, ով ապրում է Արևելյան Հնդկաստանում, ամուսնացել է անտուն շան հետ։ Այս մասին հաղորդում է The Daily Mirror-ը։
Փողոցային շանը հարսի տուն են բերել մեքենայով։ Գյուղացիները նրան ողջունել են բացականչություններով։ Այս արարողությունը կատարվել է գյուղական խորհրդի պնդմամբ։ Գյուղի ծերակույտը պնդում է, որ եթե աղջիկը հրաժարվեր այս արարողությունից, ապա անեծքի տակ կընկներ ոչ միայն ինքը, այլ նաև նրա ընտանիքը։ Իսկ տղամարդու հետ իսկական ամուսնությունում նա միայն անհաջողություններ կունենար։
Մունդան տղամարդու հետ կկարողանա ամուսնանալ մի քանի ամսից, իսկ մինչ այդ նա հոգ պետք է տանի շան համար։ Սա առաջին դեպքը չէ, երբ հնդկուհիներն ամուսնանում են կենդանու հետ։ Նման կերպ, ըստ ավանդույթի, նրանք ազատվում են չար ուժերի ազդեցությունից, որից հետո ունենում են երջանիկ կյանք։