Առնվազն 34 երեխա է մահացել մի քանի հազար մարդու համար նախատեսված վրանային ճամբարում, որը կառուցվել է Հնդկաստանի Ուտտար Փրադեշ նահանգում մուսուլմանների և քրիստոնյաների բախումներից հետո տեղահանվածների համար։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Տեղի իշխանությունների տվյալներով՝ այս պահի դրությամբ սեպտեմբերից տեղահանված փախստականներից 4783-ը շարունակում են ապրել վրանային քաղաքում։ Կառավարության կողմից տարածված զեկույցում, մահացած երեխաները եղել են 12 տարեկանից ցածր։ Մահվան հիմնական պատճառ է հանդիսացել դիզենտերիան և ուժեղ ցրտերը։
Տեղեկացնենք, որ սեպտեմբերին արձանագրված բախումների հետևանքով՝ Ուտտար Փրադեշ նահանգում զոհվել էր 65 մարդ։ 50 հազար մարդ մնացել էր անօթևան, որոնց մեծ մասը մուսուլմաններ էին։