տուն Աշխարհ Հնդկաստանում ուսանողների բողոքի ալիքն ընդգրկել է շուրջ 36 համալսարան

Հնդկաստանում ուսանողների բողոքի ալիքն ընդգրկել է շուրջ 36 համալսարան

223
0

Հնդկաստանի 36 առաջատար բուհերի ուսանողներ բողոքի ակցիաներ են անցկացնում քաղաքացիության նոր օրենքի ընդունման դեմ։ Այս մասին հայտնում է The Times of India-ն։

Ուսանողները պահանջում են չեղարկել, ինչպես իրենք են նշում, քաղաքացիության «անարդար» օրենքի ընդունումը, նաեւ իրենց համերաշխությունն են հայտնում Նյու Դելիի «Ջամի Միլի Իսլամի» եւ Ալիգարխի մուսուլմանական համալսարանների ուսանողներին։ Այդ համալսարանները փակվել են դեկտեմբերի 16-ից մինչեւ հունվարի 5-ն այն բանից հետո, երբ վերջիններիս ուսանողները կազմակերպեցին անկարգություններով ուղեկցվող զանգվածային բողոքի ակցիաներ։ Նախօրեին անկարգությունների արդյունքում՝ ուսանողների եւ ոստիկանության բախման հետեւանքով տուժել է 70 մարդ։

Նշենք, որ դեկտեմբերի 12-ին Հնդկաստանում բողոքի ալիք բարձրացավ, երբ պաշտոնապես ուժի մեջ մտավ քաղաքացիության մասին նոր օրենքը, ըստ որի՝ հարեւան հարավասիական երկրների՝ Աֆղանստանի, Պակիստանի եւ Բանգլադեշի ոչ մուսուլմանները, որոնք ճնշվել են իրենց հայրենիքում, ավելի հեշտ քաղաքացիություն կստանան։

Այդ օրենքը հարուցել է մուսուլման հնդիկների զայրույթը, որոնք համարում են, որ օրենքում կատարված փոփոխություննեը հակասում են սահմանադրությանը, քանի որ այն ոտնահարում է է աշխարհիկ երկրում ապրող կրոնական տարբեր խմբերի քաղաքացիների շահերը։