տուն Աշխարհ Հնդկաստանում ոստիկանները կորոնավիրուսի տեսքով սաղավարտներ են կրել (լուսանկարներ)

Հնդկաստանում ոստիկանները կորոնավիրուսի տեսքով սաղավարտներ են կրել (լուսանկարներ)

465
0

Հնդկաստանում COVID-19-ի մասին իրազեկվածությունը բարձրացնելու համար ոստիկանները կորոնավիրուսի տեսքով սաղավարտներ են կրել՝ FoxNews-ի տեղեկությունը փոխանցում է News.am-ը:

Հայդարաբադի ոստիկանները արշավ են անցկացրել՝ օգտագործելով պաստառներ հետեւյալ գրություններով.

«Միմյանց ձեռք մի՛ սեղմեք», «Խուսափե՛ք հավաքներից», «Սոցիալական հեռավորությունը սոցիալական պատասխանատվություն է»:

Աղբյուրը հայտնում է, որ բացի այդ միջոցից, ոստիկանության աշխատակիցները հիշեցրել են սահմանափակող միջոցների մասին:

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին մարտի 25-ին 21 օրով համազգային կարանտին է սահմանել: Մարդկանց թույլատրվում է տնից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում: