տուն Քաղաքական Միջազգային Հնդկաստանում երկաթուղային վթարի հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդ, տասնյակ մարդիկ...

Հնդկաստանում երկաթուղային վթարի հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են

92
0

07975

Հնդկաստանի Ուտար-Փրադեշ նահանգում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ, 50 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հաղորդում է News18 հեռուստաալիքը` հղում կատարելով տեղի իշխանություններին:

Միջադեպը տեղի է ունեցել Հալիլաաբադ քաղաքի մերձակայքում: Գորաքհփուր քաղաք մեկնող գնացքը բախվել է իր ճանապարհին կանգնած բեռնատար գնացքին: Ռելսերից դուրս է եկել 6 վագոն: Ներկայում ոստիկանությունը հետաքննում է այս միջադեպը: