Հնդկաստանում կստեղծվի աշխարհում առաջին կլինիկան, որը մասնագիտացած է լինելու կոմերցիոն նպատակներով փոխնակ մայրերի ներգրավմամբ: Այս մասին պատմում է BBC հեռուստաալիքով ցուցադրված դոկումենտալ ֆիլմը:
Մասնավորապես հաղորդվում է, որ չնայած շինությունը դեռ վերանորոգվում է, բայց այստեղ են արդեն 100 հղի կանայք, ովքեր երեխաներ են կրում այն զույգերի համար, որոնք ի վիճակի չեն երեխա ունենալ: Վերջին 10 տարիների ընթացքում փոխնակ մայրերը կյանք են տվել մոտ 600 երեխայի: Հնդկական օրենքներն, ի տարբերություն մի շարք այլ երկրների, թույլ են տալիս այս նպատակով ներգրավվել բազմաթիվ օտարերկրացիների, ինչի շնորհիվ Հնդկաստանը տարեկան ապահովում է ավելի քան մեկ միլիարդ դոլար: