Հնդկական ոստիկանությունը ձերբակալել է երկու հոգու, երբ ոչ կառավարական մի քանի կազմակերպություններ լուրջ խախտումներ են հայտնաբերել գիշերօթիկ մի շարք դպրոցներում: Մահարաշտրա նահանգում գտնվող դպրոցներից մեկի կին տնօրենը և այդ դպրոցի սեփականատերը ձերբակալվել են 5-15 տարեկան երեխաների նկատմամբ ոտնձգություններ իրականացնելու համար:
NDTV-ի տեղեկություններով` որպես պատիժ դպրոցի ղեկավարութոյւնը երեխաներին ստիպել է դիտել պոռնոգրաֆիկ բնույթի տեսանյութեր, իսկ հետո տեսածը ցուցադրել ընկերների վրա: Նմանատիպ այլ վայրագություններ դպրոցի ղեկավարությունը նկարահանել է տեսախցիկով: Հանցագործները ձերբակալվել են ծնողներից մեկի բողոքներից հետո:
Այժմ հայտնի է միայն 6 երեխաների մասին, ովքեր ենթարկվել են նման բռնությունների: