Ամերիկյան Seaman Guard Ohio նավի անձնակազմը մեղադրվում է անօրինական կերպով զենքի և զինամթերքի պահպանման, ինչպես նաև անօրինական ճանապարհով վառելիք ձեռք բերելու մեջ: Նավի անձնակազմը, որ բաղկացած է 35 հոգուց, ձերբակալվել է Հնդկաստանի ջրերում նավարկության ժամանակ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Հաղորդվում է, որ տեղի ոստիկանությունը դեռ զբաղվում է նավի հետ կապված թղթաբանության քննությամբ: Նյու Դելիում ԱՄՆ դեսպանությունը դեռ չի մեկնաբանել ստեղծված իրավիճակը: