Հնդկաստանը և Չինաստանը համաձայնագիր են ստորագրել, որով նախատեսվում է երկրների միջև սահմանային գծի համատեղ պաշտպանություն: Այդ մասին հաղորդում է ΒΒC-ն:
Սրանով երկրները փորձում են լուծել հակամարտությունը Տիբեթում վիճելի տարածքների առնչությամբ: Այս տարի չինացի զինծառայողները բազմիցս ներխուժել են Հնդկաստանի տարածք և այնտեղ վրանային ճամբարներ հիմնել:
Չինաստանի վարչապետի խոսքերով, այս համաձայնագիրը կոչված է «խաղաղություն, հանգստություն և կայունություն բերելու տարածաշրջան»:
Հիշեցնենք, որ Չինաստանի և Հնդկաստանի միջև հակամարտությունն առաջացել է 1962-ի կարճատև պատերազմից հետո: