տուն Քաղաքական Միջազգային Հնդկաստանի ոստիկանությունը ցանկանում է ձերբակալել 3-ամյա «հանցագործին»

Հնդկաստանի ոստիկանությունը ցանկանում է ձերբակալել 3-ամյա «հանցագործին»

76
0

26Fir08 running.qxp

Հնդկաստանի ոստիկանությունը մտադիր է պատասխանատվության կանչել մանուկ երեխայի, որին կասկածում են մեկ տարի առաջ զենքի միջոցով գողություն կատարելու մեջ։ Ոստիկաններին չի մտահոգում այն փաստը, որը կասկածյալն ընդամենը երեք տարեկան է։ Նրա դեմ ցուցմունք տվել են հարևանները։ Այս մասին հաղորդում է The Daily Telegraph-ը։

Ոստիկանությունը ներխուժել է նրա բնակարան և ցանկացել է հարևանների ցուցմունքների հիման վրա ձերբակալել աղջկան, սակայն հրաժարվել է այդ մտադրությունից, երբ իմացել է, որ աղջիկն ընդամենը երեք տարեկան է։

Գուդդիի ծնողներն ասում են, որ ամբողջ խնդիրը քինախինդ հարևաններն են, որոնք կեղծ ցուցմունքներ են տալիս, քանի որ երեխայի ծնողները ընդդմադիր կուսակցությունից են։