Բրիտանական The Mirror-ը գրում է, որ Հնդկաստանի հիվանդանոցներից մեկում բժիշկները հիվանդի փորից դուրս են բերել 12 ձուլակտոր ոսկի:
63-ամյա տղամարդը, ով տեղափոխվել էր հիվանդանոց, բողոքել է փորացավից: Ինչպես նա պատմել է բժիշկներին, պատճառը շշի փականն է, որը նա կուլ է տվել կնոջ հետ վեճի ժամանակ:
Բժիշկները շատ են զարմացել, երբ երեք ժամ տևած վիրահատության ժամանակ հայտնաբերել են 400 գրամ ոսկի: Հիվանդը ներկայում իրեն լավ է զգում, սակայն շուտով խնդիրներ կունենա ոստիկանության և սահմանապահների հետ, որոնք առգրավվել են ոսկին: