տուն Աշխարհ Հնդկաստանը սահմանել է երկիր մուտք գործելու արգելք

Հնդկաստանը սահմանել է երկիր մուտք գործելու արգելք

328
0

Կորոնավիրուսի տարածման պատճառով մարտի 13-ից Հնդկաստանը սահմանում է երկիր մուտք գործելու արգելք: Այս մասին հայտնել են Ռուսաստանում Հնդկաստանի դեսպանատնից:

«Հնդկաստանի առողջապահության նախարարության հանձնարարականի համաձայն՝ մարտի 13-ից դեպի երկիր մուտքը կարգելվի բոլոր վիզաներով, բացառությամբ՝ դիվանագիտական, աշխատանքային և ՄԱԿ-ի ու միջազգային կազմակերպությունների վիզաներով»։

Նշենք, որ աշխարհում COVID-19 կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը շարունակում է աճել եւ մարտի 12-ի առավոտվա դրությամբ հասել է 122 հազար 926-ի: