Հնդկաստանում էլեկտրաէներգիայի սպառումը 2035 թվականին կաճի 132 տոկոսով՝ առաջ անցնելով Ռուսաստանից (20%), Չինաստանից (71%) և Բրազիլիայից (71%)։ Այս մասին տեղեկացնում է The Economic Times-ը՝ հղում կատարելով British Petroleum-ի կողմից անցկացված հետազոտությանը։
Համաձայն այդ զեկույցի՝ էլեկտրաէներգիայի պահանջարկն աշխարհում մեծանում է, սակայն դա հիմնականում տեղի է ունենում ի հաշիվ Հնդկաստանի և Չինաստանի։ Հնդկաստանում էլեկտրաէներգիայի աճն այս շրջանում կգրանցվի 112 տոկոսով՝ 344 մլն տոննա նավթային համարժեքից հասնելով 729.1 մլն տոննայի։