Հնդկաստանը դարձել է աշխարհի ամենագրավիչ երկիրը ներդրողների համար` այս ցուցանիշով շրջանցելով Չինաստանին: Այս մասին ասվում է Ernst&Young-ի կողմից անցկացված հետազոտության մեջ:
Հնդկաստանին այս ցուցանիշով հաջորդում են Բրազիլիան, Չինաստանը, Կանադան և ԱՄՆ-ն: Հետազոտությունը հիմնված է 70 երկրներում մոտ 1600 ընկերությունների բարձրաստիճան ղեկավարների հարցման վրա: Մայիսին կատարված հարցման արդյուքում առաջատարը Չինաստանն է:
«Ներդրողների հեռանակարները Հնդկաստանում դրական են, չնայած տնտեսությունում առկա խնդիրներին, որոնց բախվել է երկիրը ոչ վաղ անցյալում», — ասվում է հետազոտության մեջ: Հնդկաստանի առաջընթացին նպաստել է երկրում օտարերկրյա ներդրողների համար սահմանված կանոնների թուլացմամբ: