Հնդկաստանի բնակիչներից մեկը 20 տարի շարունակ հող է կերել, բայց որևէ գանգատ չի ունեցել: Այս մասին հաղորդում է Newsflare-ը:
Նուկալա Կոտեշվարա Ռաոն 28 տարեկանից սկսել է հող ուտել: Ներկայումս հնդիկ տղամարդը օրական սպառում է մոտ մեկ կիլոգրամ հող: Երբեմն նա ամբողջովին հրաժարվում է սովորական սնունդից:
20 տարի շարունակ նման «դիետայով» ապրող հնդիկը վստահեցնում է, որ իր առողջությունը որևէ կերպ չի տուժել:
Հող ուտելու երևույթն անվանում են գեոաֆագիա: Այն հանդիպում է այնպիսի աղքատ երկրներում, ինչպիսիք են Գաբոնը, Կամերունը, Հասարակածային Գվինեան, Ինդոնեզիան: