տուն Քաղաքական Հայաստան Հնարավոր չէ  Երկրորդ համաշխարհային պատերազմում  հայերի դերը նսեմացնել. Ն.Փաշինյան

Հնարավոր չէ  Երկրորդ համաշխարհային պատերազմում  հայերի դերը նսեմացնել. Ն.Փաշինյան

285
0

Ասուլիսին վարչապետ Փաշինյանը լրագրողի հարցին ի պատասխան, թե Ադրբեջանի ղեկավարի այն հայտարարությունը, թե Նժդեհը ֆաշիզմը տարածողներից է եղել, կառավարության ղեկավարն ասաց, որ Ադրբեջանը միշտ էլ հանդես է եկել նման հայտարարություններով:

Ապա կառավարության ղեկավարը մանրամասներ ներկայացրեց Հայրենական պատերազմում հայերի մասնակցության մասին: Նշեց գեներալներին, Փառքի շքանշանի ասպետներին, որոնք հայեր են եղել: Հերոսների թվով հայերը վեցերորդն են:

Վարչապետն ասաց, որ հնարավոր չէ Երկրորդ համաշխարհային պատերազմում  հայերի դերը նսեմացնել: Իսկ նացիստական խմբավորումներում հայերի առնչության հետ վարչապետը հակափաստարկներով հանգամանալից ներկայացրեց ադրբեջանական խմբավորումների նացիստական կենսագրությունը:

Հայկ Մագոյան