տուն Քաղաքական Հնարավոր է սկսված գործընթացից ավելի շատ Նաիրի Հունանյանը օգտվի. Մարուքյան

Հնարավոր է սկսված գործընթացից ավելի շատ Նաիրի Հունանյանը օգտվի. Մարուքյան

405
0

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում ԼՀԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը մեկնաբանել է իր նախկին գործընկեր Արամ Սարգսյանի՝ այսօր հնչեցրած որոշ հայտարարությունները: Անդրադառնալով սպարապետ Վազգեն Սարսգյանի եղբոր այն դիտարկմանը, թե Հոկտեմբերի 27-ի գործը պետք է բացահայտվի կայացած դատաիրավական համակարգի պայմաններում, Մարուքյանը նշել է հետևյալը.

«Արամ Սարգսյանի հայտարարությունը խորը մտածված եւ ողջամիտ քաղաքական դիրքորոշում է։ Կարծում եմ՝ դա պետք է լինի մի այնպիսի փուլում, երբ բոլորս վստահ կլինենք՝  գործընթացը որեւէ ձեւով չի քաղաքականացվի»,-ընդգծել է ԼՀԿ նախագահը։

Մարուքյանի խոսքերով, հնարավոր  է՝ սկսվի մի գործընթաց, որից ավելի շատ Նաիրի Հունանյանն օգտվի, քան որեւէ մեկը, եւ ճշմարտությունը ոչ հասարակությունն իմանա, ոչ էլ հարազատները, այսինքն՝ դառնա շահարկման առարկա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here