տուն Լուրեր Բլոգ Հնարավոր է, որ Վրաստանը ընտրի ՄՄ ճանապարհը

Հնարավոր է, որ Վրաստանը ընտրի ՄՄ ճանապարհը

254
0
483913_559481294072335_656561936_nՆերկայացնում ենք Համլետ Թադևոսյանի ֆեյսբուքյան Էջի գրառումը։ 

«Հետաքրքիր քաղաքական գործընթացներ են նկատվում հարևան Վրաստանում: Չնայած Սաակաշվիլու մեղադրանքներին` Պուտինի հասցեին և ՌԴ-ի վարած քաղաքականությանը, հոկտեմբերի 14-ից վրացական մանդարինը մուտք կգործի ռուսական շուկա: Մանդարինից առաջ թույլատրեցին գինիների և հանքային ջրերի ներմուծումը: Սա ՌԴ-ի կողմից հերթական քայլն էր՝ ուղղված Սաակաշվիլու դիրքերի թուլացմանը, քանի որ մի քանի տարի առաջ տեղի ունեցած պատերազմից հետո Վրաստանի տնտեսությունը անկում ապրեց և մինչ այսօր կուտակել է բավական շատ արտաքին պարտքեր:

Այս քայլերն ամրապնդելու են ընդդիմության դիրքերը, այսինքն` բավական մեծ զանգված միայն այս քայլերի համար կքվեարկի ընդդիմության առաջնորդի օգտին, քանի որ երկար տարիներ դժվարանում էին արտահանել իրենց արտադրանքը, իսկ ՌԴ-ի շուկան արգելված էր վրացական արտադրանքի համար: Այսպիսով, Սաակաշվիլին խոսում է, իսկ ՌԴ-ն՝ գործում: Եվ շատ կասկածելի է այն, որ ՌԴ-ն հիմնականում արգելում է այն երկրներից ներմուծումը, որոնք ընտրել են ասոցացման համաձայնագրի ճանապարհը, և ահա հարց է առաջանում՝ իսկ կարո՞ղ է ներքին պայմանավորվածություն կա, որ Վրաստանի նախագահական ընտրություններից հետո, երբ հաղթի ընդդիմության թեկնածուն, այդ ժամանակ Վրաստանը կընտրի ՄՄ-ի ճանապարհը, և հենց այդ պատճառով էլ բացվում են ճանապարհները Վրաստանի առջև»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here