տուն Սպորտ Հնարավոր է` Մխիթարյանը մասնակցի հռոմեական դերբիին

Հնարավոր է` Մխիթարյանը մասնակցի հռոմեական դերբիին

229
0

Հայաստանի հավաքականի ու «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտ է վնասվածքից ապաքինվելուն: Իտալական թիմի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հայտարարել է, որ 30-ամյա ֆուտբոլիստը կարող է մասնակցել «Լացիոյի» դեմ դերբիին: Այս մասին գրում է  armfootball.com-ը:

«Մխիթարյանի ու Պաստորեի ապաքինումը մոտենում է ավարտին: Հնարավոր է` Հենրիխը կարողանա մասնակցել դերբիին»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում corrieredellosport.it-ը:

Նշենք, որ հունվարի 22-ին Իտալիայի գավաթի քառորդ եզրափակչում «Ռոման» հյուրընկալվելու է «Յուվենտուսին», բայց Մխիթարյանն այդ խաղը բաց կթողնի: Իսկ «Լացիոյի» դեմ դերբին կկայանա հունվարի 26-ին: