տուն Լուրեր Հնարավոր է հանրապետականները «թռնեն» արտահերթ նիստից

Հնարավոր է հանրապետականները «թռնեն» արտահերթ նիստից

276
0

AJ02666666666

Կուտակային հիմնադրամի ստեղծման հետ կապված բողոքների արդյունքում ընդդիմության նախաձեռնությամբ այսօր պետք է կայանա ԱԺ արտահերթ նիստը: Ընդդիմադիր պատգամավորները հավաքել են արտահերթ նիստի անցկացման համար անհրաժեշտ 44 ստորագրությունները: Արտահերթ նիստի անցկացման վերաբերյալ համապատասխան հաղորդագրություններ է տարածել նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Սակայն այսօր առավոտվանից մամուլում լուրեր հրապարակվեցին, որ Հանրապետականները, օգտագործելով իրենց քանակային առավելությունը, փորձելու են տապալել նիստը: Այս կապակցությամբ Araratnwes-ը զրուցեց ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանի հետ: Պատգամավորը մեր հետ զրույցում նշեց, որ դեռ պարզ չէ՝ կտապալեն նիստը թե չէ, սակայն նաև չբացառեց: «Դա իրենց գործելաոճն է, նրանք միշտ էլ խուսափում են խնդրից, կներեք բառիս համար, չի բացառվում հիմա էլ «թռնեն», սա հերթական անգամ ցույց կտա նրանց իրական դեմքը»,- նշեց Արամ Մանուկյանը: Մեր զրուցակիցը հավելեց նաև, որ անկախ հանրապետականների կողմից նիստը տապալելուց, իրեն առավել ուրախացնում և ոգևորում է այս պահին ԱԺ-ի դիմաց անցկացվող բողոքի ակցիան` ընդդեմ կուտակային համակարգի ստեղծման:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here