տուն Լուրեր Հնարավոր է Հայաստանը չստորագրի Մաքսային միությանը անդամակցելու փաստաթուղթը. azatutyun.am

Հնարավոր է Հայաստանը չստորագրի Մաքսային միությանը անդամակցելու փաստաթուղթը. azatutyun.am

83
0
Vahram-AvanesyanՀնարավոր է Հայաստանը չստորագրի Մաքսային միությանը անդամակցելու փաստաթուղթը, այլ միանգամից ստորագրի Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագիրը:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այսպիսի հայտարարություն արեցին էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն ու նրա առաջին տեղակալ Կարինե Մինասյանը:

էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը հայտարարեց, որ ապրիլի 29-ին չի նախատեսվում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության փաստաթղթի ստորագրումը, և որ երեկ իր մեղքով է սխալ տեղեկություն տարածվել:

Ապրիլի 25-ին կկայանա Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը նախապատրաստող աշխատանքային խմբի հանդիպումը, որը կամփոփի բանակցությունների ընթացքը և արդյունքները կներկայացնի ապրիլի 29-ին Մինսկում կայանալիք Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի նախագահների գագաթնաժողովին՝ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին: Սպասվում է, որ այդ նիստին կմասնակցի նաև Հայաստանի նախագահը:

«Եվ այդ նիստի ընթացքում էլ որոշում կկայացվի, թե ուր է հասել Հայաստանի Հանրապետությունը ճանապարհային քարտեզով, որոշում կկայացվի, թե ինչպիսի պայմանագիր պետք է նախապատրաստվի, և հնարավոր է նաև [որոշում] ստորագրության ժամկետների վերաբերյալ»,- ասաց նախարարը։

Երբ խնդրեցինք պարզաբանել՝ ի՞նչ է նշանակում «որոշում կկայացվի, թե ինչպիսի պայմանագիր է ստորագրվելու», Կարինե Մինասյանը պարզաբանեց՝ հնարավոր է, որ Մաքսային միության անդամ երեք երկրները մայիսի վերջին ստորագրեն Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը, և Հայաստանը միանգամից ստորագրի հենց այդ փաստաթուղթը։

Մանրամասները azatutyun.am-ում: