ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի կալանքը վերացնելու մասին ՌԴ-ում կայացված որոշմանը՝ նշելով, որ դա նոր բան չէ։
«Երբ որ երկիրը մերժում է արտահանձնումը, այլևս ոչ մի վայրկյան չի կարող որևէ մեկին կալանքի տակ պահել, դա նոր բան չէ։ Այդ առումով մենք դեռ շարունակում ենք մեր քննարկումները մեր գործընկերների հետ։ Նկատի ունենալով նաև, որ քրեական գործ կա, որը ակտիվ փուլում է գտնվում, չեմ բացառում, որ նոր, առավել ծանր հանցանքների դրվագներ կունենանք այդ առումով և, բնականաբար, հանցանքի ծանրությամբ պայմանավորված, հույս ունենք, որ մեր գործընկերները իրավական և արդարացի մոտեցում ցույց կտան»,- ասաց նա։