Նեբրասկա-Լինքոլն համալսարանի հնագետները Թուրքիայի հարավում հայտնաբերել են Աֆրոդիտեի մարմարե արձանի գլուխը։ Հաղորդվում է, որ գտածոյի բարձրությունը կազմում է մոտ 25սմ։ Հնագետները կարծում են, որ արձանը պատկանում է մ.թ.ա. 3-րդ դարի։
Նշվում է, որ 2012 թվականին նույն վայրում մասնագետները հայտնաբերել էին 148 քառակուսի մետր մեծությամբ խճանկար։