տուն Քաղաքական Միջազգային Հյուրանոցի վրա հարձակման ժամանակ սպանվել է Աֆղանստանում France Presse գործակալության լրագրողն ու...

Հյուրանոցի վրա հարձակման ժամանակ սպանվել է Աֆղանստանում France Presse գործակալության լրագրողն ու նրա ընտանիքի անդամները

104
0

sardar-ahmad-afp-reporter

France-Presse գործաալության լրագրողը երեկ սպանվել է Քաբուլի «Սերենա» հյուրանոցի վրա կատարված հարձակման ժամանակ: Այս մասին հաղորդում է նույն գործակալությունը:

40-ամյա Սարդար Ահմադը գնդակահարվել է իր կնոջ և երկու երեխաների հետ «Թալիբանի» գրոհայինների հարձակման ժամանակ: France Presse գործակալության լուսանկարիչը ճանաչել է լրագողի և նրա ընտանիքի անդամների մարմինները` տեղեկացնելով, որ լրագրողի որդին կենդանի է մնացել, նա ծանր վիրավորվել է: