Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր կառավարության նիստում ասաց, որ Հյուսիս-Հարավ ճանապարհի՝ չինացի կապալառուների շինարարությունը սկսելու հետ կապված խնդիր կա կորոնավիրուսի տարածման պատճառով:
Մյուս խնդիրը վերաբերում է Իրան-Հայաստան բարձրավոլտ ուղու կառուցմանը, որի հետ կապված լուծումներ են փնտրում: