տուն Տնտեսական «Հյուսիս-Հարավ»-ը կառուցող ընկերության ներմուծումների մաքսային ռեժիմի ժամկետը կերկարաձգվի

«Հյուսիս-Հարավ»-ը կառուցող ընկերության ներմուծումների մաքսային ռեժիմի ժամկետը կերկարաձգվի

99
0

հյուսիս-հարավ1

«ԿՈՐՍԱՆ-ԿՈՐՎԻԱՄ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻՈՆ» բաժնետիրական ընկերության հայաստանյան մասնաճյուղն իրականացնում է Հայաստանի Հանրապետության և Ասիական Զարգացման Բանկի կողմից համատեղ ֆինանսավորմամբ` Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի ճանապարհահատվածների վերակառուցման և բարելավման աշխատանքները։

«ՀՈՐՄԻԳՈՆԵՍ Ի ՄՈՐՏԵՐՈՍ ՍԵՌՌԱՆՈ Ս.Լ» ընկերության հայաստանյան մասնաճյուղը` հանդիսանալով «ԿՈՐՍԱՆ-ԿՈՐՎԻԱՄ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻՈՆ» ընկերության ենթակապալառու կազմակերպություն, մատակարարում է վերջինիս բարձր որակային չափանիշներին համապատասխանող բետոնով: Նշված որակի բետոն արտադրելու համար «ՀՈՐՄԻԳՈՆԵՍ Ի ՄՈՐՏԵՐՈՍ ՍԵՌՌԱՆՈ Ս.Լ» ընկերության հայաստանյան մասնաճյուղը ներմուծել է համապատասխան սարքավորումներ «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով, որոնց ժամկետները լրանում են ս.թ. հունիս-հուլիս ամիսներին:

Հաշվի առնելով կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքների կարևորությունը, ինչպես նաև նպատակ ունենալով նպաստելու իրականացվող աշխատանքների շարունակականությանը և բարեհաջող ավարտին` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է կառավարությանը դրական լուծում տալ խնդրին` հիմք ընդունելով ՀՀ մաքսային օրենսգրքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի բ) կետի 2-րդ պարբերությունը (ըստ որի` ՀՀ կառավարության որոշմամբ կարող է թույլատրվել պետության կարիքների, գիտահետազոտական, կրթական, մշակութային, մարդկանց և կենդանիների առողջության պաշտպանության, շրջակա միջավայրի պահպանության նպատակներով ներմուծված ապրանքների համար «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետների երկարաձգումը մեկ տարուց ավելի ժամկետով): Համապատասխան որոշումը կընդունվի կառավարության վաղվա նիստում: