Հարավային Կորեան սկսել է բնակչության տարհանումը Հյուսիսային Կորեային սահմանակից մի շարք շրջաններից։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը։
«Հարավային Կորեան տարհանում է մի քանի կղզիների բնակիչներին՝ Դեղին ծովում Հյուսիսային Կորեայի կողմից իրականացվող հրետանային համազարկերից հետո, որոնք իրականացվում են զորավարժությունների շրջանակներում», — ասվում է հաղորդագրության մեջ։ Այսօր առավոտյան Հյուսիսային Կորեան զգուշացրել էր իր հարավային հարևանին, որ արևմտյան շրջաններում սկսում է զորավարժություններ։
Հայտնի է, որ Հարավային Կորեան պատասխան կրակ է բացել հրետանային համազարկերից հետո։ Առայժմ հայտնի չէ փոխհրաձգության հետևանքները։