Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան շուտով կանհետանա։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։
Նշվում է, որ Հյուսիսային Կորեայում բոլորն ապրում են հանուն առաջնորդ Կիմ Չեն Ինի։ Այնտեղ չեն գործում մարդու իրավունքներն ու հասարակական ազատությունները։ Իշխանությունների նման արձագանքը կապված է այն բանի հետ, որ Պհենյանը վերջերս Հարավային Կորեայի նախագահին անվանել էր «ծեր պոռնիկ», իսկ Բարաք Օբամային՝ «սև չար կապիկ»։