տուն Քաղաքական Միջազգային Հյուսիսային Կորեան Հռոմի պապի՝ Սեուլ ժամանելուց մի քանի ժամ առաջ փորձարկել է...

Հյուսիսային Կորեան Հռոմի պապի՝ Սեուլ ժամանելուց մի քանի ժամ առաջ փորձարկել է երեք հրթիռ

70
0

ALeqM5gopfkVmSewvml1gEgol7M6jPvRIA

Հյուսիսային Կորեան փորձարկել է փոքր հեռավորության երեք հրթիռ՝ դրանք ուղարկելով Ճապոնական ծով։ Փորձարկումը տեղի է ունեցել Հյուսիսային Կորեա Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինի այցից մի քանի ժամ առաջ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության ներկայացուցչի խոսքերով՝ հրթիռները թողարկվել են Վոնսան քաղաքից և 220կմ թռչելուց հետո ենթադրաբար ընկել են ջուրը։ Նման փորձարկման համար առիթ է հանդիսացել Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունները, որոնք սակայն, ըստ կողմերի, կրում են պաշտպանական բնույթ։

Հռոմի պապը առաջին անգամ է ժամանում Հյուսիսային Կորեա վերջին 25 տարում։ Նա ասիական այդ երկրում կմնա 5 օր։