Հյուսիսային Կորեան ի վիճակի է հարձակում գործել ԱՄՆ-ի վրա միջուկային կամ էլեկտրամագնիսական հարվածի միջոցով։ Այս մասին ասվում է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության գաղտնի զեկույցում։ Հաղորդում է WorldNetDaily-ը։
Զեկույցի մի օրինակը հայտնվել է ազգային անվտանգությա հարցերով զբաղվող ընկերության՝ Task Force on National and Homeland Security-ի գործադիր տնօրեն Փիթեր Վինսենթ Փրայի ձեռքում։ Այս մասնավոր ընկերությունը զբաղվում է ԱՄՆ-ի անվտանգության հարցերով բնական կամ արհեստական էլեկտրամագնիսական իմպուլսերից։
Փրայը նշում է, որ ամերիկյան կողմը մտահոգություն ունի, որ Հյուսիսային Կորեան կարող է միջուկային մարտագլխիկը «Ունհա 3» հրթիռի միջոցով Հարավային բևեռով հասցնել մինչև ԱՄՆ-ի տարածք, որպեսզի հարձակում գործի հարավից։ Փրայը շեշտել է, որ ՄԱՆ-ում բացակայում է վաղ ծանուցման համակարգ, որը թույլ կտա նկատել հրթիռը, որը գալիս է հարավից։ Նույն փորձագետի խոսքերով՝ էլեկտրոնային իմպուլսի միջոցով կարել է աղետալի վիճակի մեջ գցել երկրի ամբողջ ենթակառուցվածքները, ինչպես նաև էլեկտրոնային սարքավորումներն ու ավտոմատ կառավարման համակարգերը։ Երկիրը կմնա առանց հեռախոսակապի, էլեկտրականության, գազի, ֆինանսաբանկային համակարգի, ջրի, սննդի, տիեզերական տեխնոլոգիաների։
Նշվում է նաև, որ զեկույցը պատրաստվել է 2013 թվականի գարնանը, երբ Հյուսիսային Կորեան սպառնացել էր ոչնչացնել ԱՄՆ-ին։