Հյուսիսային Կորեայի պետական պաշտպանական կոմիտեն Հարավային Կորեայի իշխանություններին ուղղել է հաղորդագրություն, որում զգուշացրել է աննախադեպ հարվածի մասին։ Այս մասին հաղորդել է Հարավային Կորեայի նախագահի նստավայրը։
Ըստ նույն աղբյուրի, նման նախազգուշացումն արվել է հեռախոսազրույցի ժամանակ։ «Այդ հեռախոսազանգն ընդունվել է ազգային անվտանգության ծառայութան կողմից»,- ասել է Հարավային Կորեայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը։ Այս մասին հաղորդում է The Telegraph-ը։